![]()
Թուրքիան Ուկրաինային տրամադրվելիք երաշխիքների շրջանակներում հնարավոր է համարում Ուկրաինա զորքեր ուղարկելը։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը:
«Ես երեկ հանդիպեցի Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, մենք շատ լավ զրույց ունեցանք։ Թուրքիան պատրաստ է մոտ ապագայում մասնակցելու Սև ծովի ականազերծմանը։ Ծովային ականազերծումից բացի՝ թուրքական կողմը քննարկում է քաղաքացիական ականազերծման մարդասիրական աշխատանքներին մասնակցելու առաջարկները»,- ասել է դեսպանը:
Բացի դրանից՝ ինչպես նշել է Ջելալը, Թուրքիան այն 10 երկրներից մեկն է, որը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա։
![]()