Երևանում հայտնաբերվել է ՌԴ-ի կողմից հետախուզվող օտարերկրացին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի։

Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ կալանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ