Գիշերը առանց դադարի շարունակվել են Դիլիջանի թունելի ասֆալտապատման աշխատանքները. Խուդաթյան․ տեսանյութ

Գիշերը առանց դադարի շարունակվել են Դիլիջանի թունելի ասֆալտապատման աշխատանքները։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ավելի վաղ, Ճանապարհային դեպարտամենտը հայտնել էր, որ Դիլիջանի թունելը օգոստոսի 23-ին՝ մինչև ժամը 14:00-ն, կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ