ՀՀ-ն ոտնակոխել է խաղաղության դարաշրջան․ ոտնակոխել է զուսպ․ Վարդանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի Հանրապետությունը ոտնակոխել է խաղաղության դարաշրջան: Ոտնակոխել է զուսպ՝ առանց շտապողական ոգևորության, քանի որ խաղաղությունը տասնամյակներ փափագած, խաղաղության համար կյանքեր զոհաբերած, բարեկեցությունից գիտակցաբար հրաժարված, ճգնավորի համբերատարությամբ զինված ժողովրդի ստեղծածն է:

Խոսքեր չկան, որ բավարար են լիարժեք նկարագրելու երախտապարտությունը, որին արժանի է մեր ժողովուրդը:

Շնորհակալ եմ բոլոր սերունդներին իրենց ամեն դրած աղյուսի համար այս ճանապարհին, շնորհակալ եմ, որ մեր ժողովուրդը արժանապատվորեն պաշտպան կանգնեց իր օրակարգին, որ երբևէ չընկրկեց ու չխեղդեց պաթոսի մեջ իր նպատակը:

Մեր պարտքն է գնահատել բարեբախտությունը, որ ունենք հնարավորություն փայփայել խաղաղությունը, լցնել կյանքով, բարիքներով ու փոխանցել հաջորդ սերունդներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ