3 ամսում՝ ռեկորդային թվով զբոսաշրջիկներ. տուրիզմը Հայաստանում ապրում է լավագույն ժամանակները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։

«2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592։

Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի 18-ի ուղերձի տեսական թեզերից մեկի գործնական արտահայտումը։

Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետև հիմա արդեն լավ է, որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է, ու շարունակ այսպես»,- գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ