![]()
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ զինված անձինք հարձակվել են ոստիկանական պարեկային մեքենայի վրա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Իրանշահր շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ ոստիկան, կան վիրավորներ:
Քննություն է ընթանում։
![]()