Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Դատարանը երկարաձգել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի և նրա 17 կողմնակիցների գործով անցնող Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ