Խոսքեր չկան՝ նկարագրեն երախտապարտությունը, որին արժանի է մեր ժողովուրդը. Վարդանյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոտնակոխել է խաղաղության դարաշրջան:

Ըստ նրա՝ ոտնակոխել է զուսպ՝ առանց շտապողական ոգևորության, քանի որ խաղաղությունը տասնամյակներ փափագած, խաղաղության համար կյանքեր զոհաբերած, բարեկեցությունից գիտակցաբար հրաժարված, ճգնավորի համբերատարությամբ զինված ժողովրդի ստեղծածն է:

«Խոսքեր չկան, որ բավարար են լիարժեք նկարագրելու երախտապարտությունը, որին արժանի է մեր ժողովուրդը:

Շնորհակալ եմ բոլոր սերունդներին իրենց ամեն դրած աղյուսի համար այս ճանապարհին, շնորհակալ եմ, որ մեր ժողովուրդը արժանապատվորեն պաշտպան կանգնեց իր օրակարգին, որ երբևէ չընկրկեց ու չխեղդեց պաթոսի մեջ իր նպատակը:

Մեր պարտքն է գնահատել բարեբախտությունը, որ ունենք հնարավորություն փայփայել խաղաղությունը, լցնել կյանքով, բարիքներով ու փոխանցել հաջորդ սերունդներին»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ