Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը։

Այս մասին Ալիևը նշել է ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում՝ հավելելով, որ դրանով ապահովվել է նաև Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտված է, իսկ ստորագրված փաստաթղթերն ապահովում են նաև Ադրբեջանի շահերը։

Ալիևը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասի և ասել, որ այն իր վերջին օրերն է ապրում՝ նկատի ունենալով հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ նամակով դիմել են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով, և համատեղ դիմումն ընթացք է ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ