![]()
«Հանրապետություն» խմբակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն այն համոզմանն է, որ նրանք, ովքեր ասում են, թե Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը Հայաստանին ավելին են մոտեցնում պատերազմին, պարզապես զգում են, որ կորցնում են իրենց աշխարհաքաղաքական տիրոջը ՀՀ-ում և դրա համար են այդքան բարձր բղավում:
Զրուցակիցը կարծում է, որ այս ամենից դժգոհողները մարդիկ են, որոնք ժամանակին կեղծել են ընտրությունները, եղել են արյունոտ տասնամյակները, և դրա վրա աչք են փակել նրանց աշխարհաքաղաքական տերերը:
Վերջինս հիշեցնում է՝ իրենց քաղաքական ուժը վաղուց է պնդել, որ Հայաստանը պետք է գնա այս ճանապարհով: Խաչատրյանը որոշակի ուշացած է համարում արված քայլերը:
Ըստ նրա՝ Ամերիկան հուսալի գործընկեր է, ոչ թե Ռուսաստանի պես, որը ՀՀ-ն մանր-մանր նվիրել է կամ տարել ՀՀ-ից:
Նա նաև հիշեցնում է, որ իրենք ձեռնարկել են «Եվրաքվե» նախաձեռնությունը, որի շրջանակում հավաքել են 60 հազար ստորագրություն: Նպատակը, ըստ Խաչատրյանի, որ ՀՀ-ն չմնա խորտակվող նավի մեջ:
Նրա կարծիքով՝ աշխարհաքաղաքական այս փոփոխությունների արդյունքում «Հոկտեմբերի 27»-ը մոտ է բացահայտմանը: «Հոկտեմբերի 27»-ը Մեղրիի հարցի շուրջ է եղել. Վազգեն Սարգսյանը վերջին հարցազրույցում խոսել է դրա մասին:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «Հանրապետություն» կուսակցության անդամն ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում ամենամեծ ռուսական ներկայացուցիչն է. «Նրա տարիքի մարդիկ սկլերոզով են տառապում, հուսամ՝ նման բան չկա, առողջություն եմ մաղթում»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին, ապա Խաչատրյանը նկատում է. «Սամվել Կարապետյանը պետք է ուրախ լինի, որ ՀՀ բանտում է նստած, քանի որ գիտենք, թե ռուսական բանտերում ինչեր են տեղի ունենում, մանավանդ նրա նման կարողություն ունեցող մարդկանց հետ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()