![]()
Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ուչհիսար քաղաքում՝ թուրքական դրոշի վրա, մերկապար պարած օտարերկրացի աղջկա դեմ քրեական գործ է հարուցվել: Նևշեհիրի նահանգապետարանը հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները ուսումնասիրում են մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը:
Նևշեհիրի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Թուրքիայի քրեական օրենսգրքի 300-րդ և 301-րդ հոդվածներով:
300-րդ հոդվածը նախատեսում է 1-3 տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորում են այն: 301-րդ հոդվածն էլ 6 ամսից 2 տարի ազատազրկում է նախատեսում թուրք ազգի, Թուրքիայի Հանրապետության, պետական ինստիտուտների հրապարակային վիրավորման համար:
Նահանգապետարանի հայտարարությունում նշվում է. «Մեր սիրելի ժողովրդի ազգային և հոգևոր արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առնչությամբ հարցը նահանգապետարանի ուշադրության կենտրոնում է»:
![]()