«Սրբազան պայքար»-ի գործով անցնող Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով

Բագրատ Գալստանյանի և նրա 17 կողմնակիցների գործով անցնող Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։

Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 25-ից հետո՝ կալանքի 2-ամսյա կալանքը լրանալուց հետո։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Գալստանյանի նախնական կալանքը:

Արման Իսրայելյանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի կալանքը ևս երկարաձգվեց է 3 ամսով։

Հիշեցնենք՝ «սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ