![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ռուս Ուղղափառ եկեղեցու սպասավոր Նիկոլայ Ռոմանյուկին դատարանը պատրաստվում է դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ իր քարոզներից մեկի ժամանակ նա պատերազմը և սպանությունները անվանել է մեղք (ի դեպ՝ համաձայն քրիստոնեական ուսմունքի)։
«Փաստորեն Հայ առաքելական եկեղեցու որոշ սպասավորների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս ռուս պաշտոնյաները ավելի ժողովրդավար են և հարգում են «խոսքի ազատության» իրավունքը՝ նույնիսկ ողջունելով քաղաքականությամբ զբաղվելու նրանց որոշումը։ Այսպիսի երկակի ստանդարտներ…»,- գրել է նա:
![]()