Կարապետյանների ընտանիքի համար Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ աջակցության ծրագրեր են իրականացրել. Պապոյան

«Հայաստանի անկախության ընթացքում երբևէ այնպիսի բարենպաստ ներդրումային միջավայր չի եղել Հայաստանում, ինչքան 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Կարապետյանի օրինակն ունենալով՝ արդյոք գործարարների համար ՀՀ-ն գրավի՞չ է ներդրումային առումով, թե՞ ոչ:

Պապոյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարների կողքին է. չի կարող գործարարն իրեն դիմել, և նա այդ հարցին ընթացք չտա:

«Դա բոլորը գիտեն՝ անկախ քաղաքական հայացքից, անկախ այդ գործարարն ինձ և իշխանությանը սիրո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք քիչ առաջ խոսում էինք Կարապետյանների ընտանիքի մասին․ Կարապետյանների ընտանիքի համար Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրեր են իրականացրել և բոլորի համար էլ իրականացնում է, որպեսզի Հայաստանում շարունակեն ներդրումներ անել և տնտեսական գործունեություն ծավալել»,- շեշտեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ