![]()
Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել է խնդիրներ կատարված աշխատանքում։
«Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական՝ դրանք վերացնելու։
«Աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։
Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում»,- գրել է նա՝ հրապարակելով փաստաթուղթ:
![]()