![]()
«Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ ես համոզված եմ, որ բոլորդ դա կտեսնեք մեր տնտեսության մեջ: Միանշանակ այդպես է»:
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիս-հունիս-հուլիսին արդեն բոլոր ժամանակների համար պատմականորեն առավելագույն թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը թվի աճը կապում է 2025 թվականի մարտին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցման հետ:
«Ինձ համար գոնե ակնհայտ է, որ զբոսաշրջության թվի աճերը միանշանակ կապված են մարտի վերջին մեր և Ադրբեջանի կառավարության հայտարարության հետ, որ մենք խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված աշխատանքներն ավարտել ենք, և նախագիծը պատրաստ է ստորագրման: Հիմա տեղի ունեցավ նախաստորագրումը․ մի բան, որ շատ-շատերը ՀՀ-ում համարում էին անհնար, ֆանտաստիկ»,- ասաց նա:
![]()