![]()
Արցախի Ազգային ժողով գոյություն չունի:
Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, որ երեկ Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին:
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող սպասարկել կոնֆլիկտ և Հայաստանի Հանրապետության նպատակն է այս պետության հարատևությունը և այս հողի վրա տևական խաղաղություն:
Ու մենք ՀՀ-ին հանելու ենք կոնֆլիկտներից, հանել ենք կոնֆլիկտներից: Այստեղ այլևս պատերազմ չի լինելու, այլևս ՀՀ-ն կոնֆլիկտների կողմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ճանապարհների ապաշրջափակում է լինելու, տնտեսական զարգացում է լինելու, արտագաղթ չի լինելու: Պետք է հաշտվել դրա հետ, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ու որևէ մեկին չի հաջողվելու մեր ժողովրդին ու մեր պետությանը ներքաշել տարբեր տեսակի պատերազմների մեջ»,- ասաց է նա:
![]()