![]()
«Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհակալություն հայտնեց կառավարության կազմին, նախագահին, ՔՊ-ին եւ բոլորին, ովքեր աջակցել են իրեն:
Նա ասաց, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ քննարկումների շարք է ունեցել Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի եւ խորհրդարանական խմբակցության մասնակցությամբ, քննարկումներ ու տեքստի վերլուծություններ են եղել:
![]()