Լավրովը հասկացրել է, որ Պուտինը չի շտապում հանդիպել Զելենսկիի հետ, ըստ նրա՝ մանրամասն նախապատրաստվել է պետք

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է մտածել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում պատվիրակությունների ղեկավարների մակարդակը բարձրացնելու մասին։

Լավրովն այս մասին ասել է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, որից հատվածը մեջբերել է նաև ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Լավրովի խոսքով՝ Պուտինը «առաջարկ է արել ոչ միայն շարունակել այս բանակցությունները, այլև մտածել պատվիրակությունների ղեկավարների մակարդակը բարձրացնելու մասին», սակայն Լավրովը չի ասել, որ խոսքը հենց նախագահների մակարդակի բարձրացնելու մասին է։

Ստացվում է՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկուշաբթի օրը Ուկրաինայի և ԵՄ ղեկավարների հետ բանակցություններից հետո, օդում կախված է։

Չնայած հեղինակավոր լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդել են, որ Պուտինը համաձայնել է Զելենսկու հետ անձնական բանակցություններ վարել և նույնիսկ ենթադրաբար առաջարկել է դրանք անցկացնել Մոսկվայում, Կրեմլը պաշտոնապես չի հաստատել հանդիպումը, որը նախատեսված է պատերազմի ավարտի համար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դեռևս անհրաժեշտ են։

«Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի, բայց երբ խոսքը բարձր մակարդակի հանդիպումների մասին է, դրանք պետք է նախապատրաստվեն առավելագույնս մանրակրկիտ կերպով բոլոր նախորդ փուլերում, որպեսզի գագաթնաժողովները չհանգեցնեն իրավիճակի վատթարացման, այլ իրականում վերջ դնեն դրան»,- հավելել է Լավրովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ