Դիլիջանի թունելը երթևեկության համար ժամանակավորապես կփակվի

Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8։00-ը, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:

«Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ