![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Հաղարծին վանական համալիրում արված տեսանյութ է հրապարակել, որում երևում են կադրերը՝ չուլանանոցի վերածված տարածքից:
«Հաղարծնի վանք
10-րդ դարի հայկական վանական համալիր Տավուշի մարզում:
Որ ասում ենք Աստծո տունը վերածել եք չուլանի, աղբ եք պահում… Իսկ մոմի բիզնեսը կառուսելի եք վերածել: Մարդը գա, փողը տա, մոմը դնի, կեսը մնա ջրի տակ ու հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք, ծախեք, փող գա, փո՛ղ, փո՛ղ:
Արա, բա շորերներդ էիք ճղում, Տավուշի մի եկեղեցու կողքով սահման էր անցնում, հիշեցիք, վազեցիք նկարվելու:
Բա էն ֆեյսբուքյան հավատացյալները, որ մի օր կաթոլիկ ֆրանկ են, մի օր ուղղափառ են, իսկ նկարների տեղը խաչ ու եկեղեցի է, բա դրանք ո՞ւր են:
Ինչո՞ւ վերջապես քաղաքական միտինգներ անող ու դատարանների դիմաց հավաքվող, անիծող և գլուխ կտրող քահանաները երթով չեն գնում Տավուշ, հետները սպիտակ շապիկով ու կեպկայով մի քանի մարդ տանեն, իրանց ձևով մաքրեն Աստծո տունը:
Ո՞ւր է Կտրիճ Ներսիսյանը:
Էս ինչի՞ եք վերածել մեր եկեղեցին:
Մատթէոս 21:13
«Գրուած է. Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք անոր դարձուցիք ավազակներու որջ»»,- գրել է Ալեն Սիմոնյան
![]()