![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ընդդիմության բերանով Ռուսաստանն է այսօր դժգոհում վաշինգտոնյան համաձայնագրից:
«ՌԴ-ն այն աստիճան երեսատեղ չունի ՀՀ-ում իր դժգոհությունները հայտնելու համար, որ օգտագործում է ներքաղաքական այս խմբերին»,- ասում է նա:
Ըստ նրա՝ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները ՌԴ-ին դնում են խաղից դուրս վիճակում. «Ռուսները փորձում են ապականել, հարամել միջավայրը տարբեր խողովականերով, որոնց վրա կարող է գրված լինել՝ Դաշնակցություն, Հանրապետական ու չգիտեմ ինչ: Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում քաոս ստեղծել, որ արյուն թափվի»:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին և ՀՀ-ում կալանավորված միլիարդատեր Սամվելի Կարապետյանի և նրա թիմի քայլերին, որոնցից մեկով սեպտեմբերի 1-ին գյուղաբնակ բոլոր առաջին դասարանցիներին պայուսակներ են նվիրելու՝ Մեհրաբյանն ասում է. «Սամվել Կարապետյանը քաղաքական ուժ է ձևավորել «իր ձևով» և «իր ձևով» ինչ-որ բաներ է անում: Կաթողիկոսի տեռորիստ օրհնող եղբայրն էլ հոխորտացել էր, թե պահանջում է իշխանություններից բաց թողնել Կարապետյանին: Գիտի՝ Պուտինի հորդան է․ շեֆը ոնց ասի, ըտենց ա լինելու»:
Ըստ Մեհրաբյանի՝ մոտ օրերս գնալու են Գյումրու ռուսական ռազմաբազա, ասեն, որ գնալն ավելի ճիշտ է, քան մնալը:
Հարցին՝ պարզ ճշմարտություններն ընկալելը հե՞շտ է, վերջինս նկատում է «Մնում է ցավակցել, ռուսերեն ասած՝ «а куда вы денитес»»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()