Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 20-ի որոշմամբ՝ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Սահակ Հակոբյանին ազատել պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ նա այս պաշտոնում նշանակվել է մարտի 4-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ