![]()
Արսեն Ավագյանը գրում է.
Ով ծիծաղելու սմայլիկ դրեց, տեղում արգելափակվում է.
⚡Ա’յ այսպես, 30 տարի հայ ժողովրդին նստեցրել եք օգնության ու փարոսի վրա, կտրելով նրան աշխատելու, արարելու, ինքնուրույն կայանալու հնարավորությունից, որ ոնց ցանկանաք կառավարեք։
Միանշանակ նոր ձև չի ձեր ձևը, հին ձևերն են` հին ու ժողովրդին մուրացկանի տեղ դնող ձևերը ։
Իսկ ո՞ վ չի հասկանում, ի՞նչ է նշանակում դպրոցական պայուսակներ օգնություն տալու նպատակը, միայն հիմարը կարող է չհասկանալ։
Իմ կարծիքով դա նույն կաշառքն է, ինչը կար նախկինում` 1կգ բրինձ, տուկի թել, 5000դ. ջեմ, սոտվի հեռախոս…
Սա քաղաքական արդյունք ապահովելու ակնկալիքով կաշառք է, իսկ ո՞վ չի հասկանում այդքանը, ուրեմն թեմայի մեջ է և ձեռք չի տալիս ցույց տա, որ հասկանում է, կամ էլ հիմար է` չի հասկանում։
Իսկ ինչու՞ նախորդ տարիներին մասսայական այսպիսի <<օգնություններ չի տվել>> Տաշիրի Սամոն, դե որովհետև քաղաքական շահի ակնկալիք չի եղել։
Կարծում եմ, պետությունը պետք է միջամտի այդ արարքին, տա իրավական ընթացք, և բացառի անօրինական նմանատիպ փորձերը։
Հե’նց այսպես, 30 տարի օգնության անվան տակ, քաղաքացուն սովորեցրել են ինչպե՞ս ծախվել։
Մարդիկ մտածել են դա նորմալ է, դրա համար էլ պատերազմի ժամանակ և հետո կոպեկների դիմաց ծախվել են թուրքին։
Ժողովուրդ ջան, թույլ մի տվեք ձեզ մուրացկանի տեղ դնեն ու օգտագործեն։
![]()