Բրինձ, ձեթ ու պայուսակ բաժանելով ուզում են ընտրական քարոզարշավի պատրաստվեն. Թորոյան

Հայկ Թորոյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

7-տարիա` կռիվ ենք տալիս, որ Հայ ժողովուրդը, Հայ գյուղացին մուրացկան չի, որ ողորմության ու փիառչի բարերարի կարիք չունի, բայց միևնույնն է` հայտնվում են կրեմլի տեխնոլոգներ, որոնք կարծում են, որ հին մեթոդներով կարող են նոր Հայաստանում գործողություն իրականացնեն, բրինձ ու ձեթ բաժանելով պատրաստվեն ընտրական քարոզարշավի և այն քաղաքացիներին, ում դիտարկել են որպես մուրացկան, ապա նրանցից ձայն մուրան..

Հայաստանի քաղաքացուն որպես մուրացկան տեսնելը դա քոչարյանա-սերժական ձեռագիրն է, որի դեմ 2018 թ-ին հայ ազգը պայքարեց և դուրս եկավ մուրացկանի կարգավիճակից..

Հ.Գ. տաշիր սամոյի նախաձեռնած այս « փիառ ակցիան » պետք է մերժի հայ գյուղացին, ու ես համոզված եմ, որ գյուղում ապրող մարդը ավելի բարձր արժանապատվություն, աշխատասիրություն և թասիբ նամուս ունի, քան իրեն « 10-հազար դրամի » բրինձ ու ձեթ պայուսակ բաժանող կրեմլի գործակալական ցանցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ