Ընտրություններից առաջ դպրոցականների համար պայուսակներ բաժանե՞ս, անունն էլ դնես բարեգործությու՞ն, լու՞րջ․ Հովհհաննիսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արեմն Հովհաննիսյանը գրում է ․

Չէ, բայց անկեղծ Տաշիր ընկերությունների հիմնադիր Սամվել Կարապետյանի PR- ով,խորհրդատվությամբ տեսնես, ովա՞ զբաղվում։

Լու՞րջ լինես աշխարհի ամենահարուստ հայերից մեկը, ունենաս միլիարդավոր դոլարների կարողություն, ունենաս քաղաքական նկրտումներ առաջիկա համապետական ընտրություններում, ու դպրոցականների համար պայուսակներ բաժանե՞ս, անունն էլ դնելով բարեգործություն։

Հա, դրանով ու՞մ խաբես, էն ժողովրդին, որ տեսել է մութ ու ցուրտ տարիներ` տեսել է, ալյուր, ձեթ, ջեմ բաժանելու, դրանով իրեն խաբելու տխրահռչակ փորձ, տեսել է 2018 թվականի հեղափոխություն, ու դրանից հետո, մինչ հիմա տեսնում է արդար ընտրություններ, թե՞ մտածում եք, որ իսկապես հեշտա ժողովրդին խաբել ջեմ ու ձեթով։

Անգամ բարեգործության անվան տակ, բարեգործության PR-ն եք մեղմ ասած տանուլ տալիս, ուր մնաց քաղաքական մեծ նկրտումներ ունենաք։
Համ էլ տեսանք, թե մեծն միլիարդատեր-բարերարը ՀԷՑ-ը ինչպես էր ոտքի կանգնացնելու փոխարեն, ծառայեցնում իր շահերի սպասարկմանը, չնայած, որ այն ռազմավարական և ազգային կարևոր արժեք ունեցող կառույց է.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ