Տաշիրսամոները չեն հասկացել, որ դպրոցական պայուսակ առաջարկելով իրենց ոչ մի լավ բան չի սպասվում․ Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.

Բրինձ, ձեթ, հիմա էլ՝ դպրոցական պայուսակ։

Տաշիրսամոները չեն հասկացել, որ եթե իրենց առաջարկածը սա է (իսկ իրենց առաջարկածը հենց սա է), ապա նրանց ոչ մի լավ բան չի սպասվում Հայաստանի քաղաքական դաշտում։

Մեր ժողովուրդը վաղուց արդեն ձեթ ու բրինձով ընտրություն չի անում։ Նրան հետաքրքրող միակ պրոդուկտը քաղաքական թիմից ԳԱՂԱՓԱՐՆ է, հետո էլ ձեթ ու բրինձի ծագումնաբանության մասին գիտելիքները արդեն բավականին շատացել են ու մարդիկ լավ գիտեն, որ մեկ կիլո բրինձ բաժանողը քանի տոննա «տանելու» ակնկալիք ունի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ