Թրամփը հրաժարվել է արձակուրդ գնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է արձակուրդ մեկնել Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում գտնվող իր գոլֆի ակումբ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների պատճառով:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Սովորաբար սա այն ժամանակն է, երբ նախագահը գնում է արձակուրդի, բայց խոսքը հիմա այդ մասին չէ:

Որոշակի քննարկումներ եղան նրա՝ Բեդմինսթերից մի քանի շաբաթ աշխատելու մասին, սակայն նա որոշել է հրաժարվել այդ գաղափարից»,-ասել է Լևիթը։

Ավելի վաղ կայացել էին Թրամփի և Զելենսկիի, ինչպես նաև Թրամփի, Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հանդիպումները։

Հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ամերիկյան պատվիրակության անդամները հայտնել են, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցություններին: Զելենսկին համաձայնել է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ