Ժամանակին ալյուր ու ձեթ էին բաժանում, հիմա՝ պայուսակ։ Սովոր են մարդկանց ստորացնելով քվե կորզելուն․ Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի հայտարարությանն այն մասին, որ բոլոր գյուղական համայնքների առաջին դասարանցիներին բաժանվելու են դպրոցական պայուսակներ:

🛑 Ձյուն գար գլխներիդ, դպրոցական պայուսակով գյուղացուն են ուզում կաշառել։

‼️ Ժամանակին ալյուր ու ձեթ էին բաժանում, հիմա՝ պայուսակ։ Սովոր են մարդկանց ստորացնելով քվե կորզելուն։

‼️ Էդ մարդկանց պատիվ-ինքնասիրությունն ավելի թանկ արժե, քան ձեր միլիարդները։ 2018-ին փողոց դուրս եկած ժողովուրդը մերժեց ձեզ էլ, ձեր ընտրակաշառքն էլ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ