![]()
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուք»-ի իր էջում լուր է հայտնել ու նշել, որ այն, Վաշինգտոնյան համաձայնությունից հետո, իր համոզմամբ,ամենանշանակալի և ամենահուսադրողն է Հայաստանի համար։
«NVIDIA-ն համագործակցում է Հայաստանի վարչապետի հետ՝ տարածաշրջանում արհեստական բանականության հաշվարկների զարգացման նպատակով հազարավոր Blackwell գրաֆիկական պրոցեսորների տեղակայման համար։ Այս գործընկերությունը կբացի նոր հնարավորություններ նորարարության և տնտեսական աճի համար։
NVIDIA-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգ.
NVIDIA-ի մուտքը Հայաստան ավելի մեծ նշանակություն ունի, քան ցանկացած հեղափոխություն․ այն կարող է դառնալ իսկապես շրջադարձային։ NVIDIA-ն այսօր ամենաարագ հարստացող ընկերությունն է․ նրա բաժնետոմսերը մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 400 տոկոսով։ Ընկերության շուկայական կապիտալը հասնում է 4 տրիլիոն դոլարի, ինչը համարժեք է Հայաստանի շուրջ 600 տարվա բյուջեին։
Հայաստանի Հանրապետությունը իրական հնարավորություն ունի դառնալու NVIDIA-ի հենակետը տարածաշրջանում, և եթե Աստծո կամքով հաջողենք այդ գործում, ապա գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության, բարեկեցության և բազմաթիվ այլ ոլորտներում մենք 10-15 տարով առաջ կանցնենք մեր հարևաններից»,- գրել է Սարգսյանը:
![]()