Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստը. հայտնի է հարցերի շրջանակը

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։

Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։

Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ