Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

Օգոստոսի 21

9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»,
12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,
Օգոստոսի 22

9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,
12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,
Օգոստոսի 25

9-րդ դասարան՝ «Բնագիտություն»,
12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»:
Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։

Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ