Դոնալդ Թրամփին հրավիրել ենք Ռուսաստան. Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավեր է ստացել այցելելու Ռուսաստան:

Այս մասին հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես գիտեք, նա հրավեր ունի։ Եվ Ալյասկայում կայացած մամուլի ասուլիսում նախագահ Պուտինը հաստատել է այդ հրավերը, Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ սա շատ հետաքրքիր է», — ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ Երկու առաջնորդներն էլ դրական են գնահատել հանդիպումը։ Գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության մասին և ընդգծել, որ Ռուսաստանը հետաքրքրված է երկարաժամկետ կարգավորմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ