ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցանք արդյունավետ քննարկումներ․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և նշել, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Փեզեշքիանը բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի և նախագահի հետ, և երկու երկրների պաշտոնյաների միջև ստորագրվել են համագործակցության մի շարք փաստաթղթեր։ Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ