Նիկոլ Փաշինյանը հստակ և պարզ ուղենշեց այն ճանապարհը որով ցանկանում է կառավարել երկիրը.Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հստակ և պարզ ուղենշեց այն ճանապարհը որով ցանկանում է կառավարել երկիրը, կամ որով պատրաստվում է գնալ 2026-ի ընտրության։ Գլխավոր նպատակը՝ խաղաղության հաստատումն է և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, որը ըստ նրա հնարավոր չէ առանց Ղարաբաղի հարցը փակելու։ Այլ կերպ ասած Փաշինյանը հստակ ու պարզ ասում է՝ Ղարաբաղի հարցը փակում է, որպեսզի խաղաղություն հաստատվի։

Կարող ենք համաձայնել, կամ չհամաձայնել Փաշինյանի հետ, կարող ենք քննադատել կամ «խաչել» Փշինյանին, բայց մարդը ոչ միայն պարզ ասում է ոնց է տեսնում Հայաստանի ապագան, այլև նշում է ճանապարհը, լուծումները։ Հիմա հերթը ընդդիմությանն է։ Այն ընդդիմությանը, որը 5 տարի շարունակ նույն երգն է երգում սակայն երբեք հստակ լուծումներ և ճանապարհային քարտեզ չի ներկայացրել։ 5 տարի շարունակ միայն ասում են Փաշինյանը պետք է հեռանա ու վերջ։ Լավ հեռացավ կամ հեռացրիք ու դուք եկաք՝ ինչպե՞ս եք պատկերացնում այն հարցերի, խնդիրների լուծումները, որոնք երկրի առաջ ծառացել են 2020-ի պարտությունից հետո։ Ղարաբաղը ո՞նց ու ում միջոցով եք հետ բերելու, կամ արդյո՞ք հետ եք բերելու, թե՞ գալու եք ասեք «դե ախպեր արդեն տվել էր մենք ինչ կարանք անենք»։

Կամ ո՞նց եք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ պե՞տք է հարաբերությունները կարգավորել, թե՞ պետք է միշտ «սուր ճոճել»։ Այս հարցերի պատասխանը ընդդիմությունը պետք է տա, եթե իհարկե ունի։ Փոխարենը՝ ընդդիմադիրներն ու հակաիշխանական քարոզիչները զբաղված են դատարկ ու լայքահավաք քննադատությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ