Իրանի նախագահն այցելել է Կապույտ մզկիթ և մասնակցել նամազի. լուսանկարներ

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի նախագահ Մասուդ Թեզեշքիանն այցելել է Կապույտ մզկիթ:


Նա այնտեղ մասնակցել է նամազի:

Նշենք՝ Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։

Հայտնի է, որ Իրանի նախագահը Հայաստանից հետո կայցելի Բելառուս։

Հայաստան և Բելառուս կատարելիք այցերին ընդառաջ Իրանի նախագահը Թեհրանում հանդիպում է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև առաջիկա համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ շեշտադրելով դրանց ժամանակին իրականացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ