Սիմֆոնիկ նվագախումբը միջանցքում նվագում էր հայկական մեղեդի. Հարությունյանը Սպիտակ տնից լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը վարչապետի պատվիրակության կազմում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էր՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը ներկա, «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել:

Լուսանկարում հայկական պատվիրակության մի մասն է՝ ինքը՝ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար արմեն Գրիգորյանը:

«Սպիտակ տանը՝ եռակողմ հռչակագրի ստորագրմանը սպասելիս:

Միջանցքում էլ նվագում էր սիմֆոնիկ նվագախումբը՝ հայկական «Գարուն, գարուն, գարուն է…» երգը:

Խաղաղությունն այստեղ իրականություն դարձավ»,- կից գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ