Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվել է 1,6 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հրապարակել է 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը։

Մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար:

Որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը նույնքան 1.6 տարի ժամկետով։

Նախքան դատական վճռի ուժի մեջ մտնելը՝ Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կմնա անփոփոխ։

Հիշեցնենք՝ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։

Սոնա Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։

ՃՈ հրամանատարի մեղավորությունը հաստատվել է նախաքննությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ