Միքայել Աջապահյանին տեսակցելու արգելքը մասամբ վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երկրորդ նիստը։

Նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է Աջապահյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, նրա տեսակցությունների սահմանափակումները մասամբ վերացվել են:

Կալանքի ընթացքում Միքայել Աջապահյանին տեսակցությունները արդեն թույլատրելի են՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչների։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին առաջին դատական նիստում դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդին կալանքից ազատելու միջնորդությունը, կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 10 օրով։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական հաջորդ նիստերը նշանակվել են օգոստոսի 19-ին, 21-ին և 25-ին՝ ժամը 14։00-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ