ԱՄՆ ռազմական կցորդը մասնակցել է «Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունների շրջանակներում անցկացված դասընթացին

ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուն ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցող ուսուցմանը՝ նվիրված բուժօգնության հարցերին։

Միջոցառումն անցկացվել է «Զառ» ուսումնական կենտրոնում՝ «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության շրջանակում։


Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից:

Զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ