Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պաշտոնից ազատում և վերանշանակումներ են կատարվել Կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պաշտոնից ազատում և վերանշանակումներ են կատարվել Կառավարությունում:

Ըստ այդմ՝

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էկոպարեկային ծառայության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանին վերանշանակել էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արա Մկրտչյանին վերանշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արամ Մեյմարյանին վերանշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ