Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներինը՝ 20%-ով. Պապոյանը թվեր է հրապարակել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հուլիս համեմատականը։

«Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։

Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի շնորհիվ, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ