Արամ Ազատյանն ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել, որով Արամ Ազատյանն ազատվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը օգոստոսի 6-ին վերադարձել է աշխատանքի։

Տեղեկությունը հաստատել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։

Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ