ՆԳՆ-ից մեկնաբանել են, թե ինչով է պայմանավորված Արկադի Դումիկյանի համերգի ժամանակ մեծ խցանումների առաջացումը

Օգոստոսի 16-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունեցել երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը:

Համացանցում քննադատություններ են հնչում, թե ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ չի կազմակերպել երթևեկության ընթացքը, ինչի պատճառով առաջացել են մեծ խցանումներ, մայրաքաղաքի կենտրոնը պարալիզացվել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք ոստիկանությունը ծառայություն չի՞ իրականացրել միջոցառման վայրում, ՆԳՆ-ից հայտնել են. «Տվյալ երգչի համերգի ժամանակ ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ ծառայություն է իրականացրել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքներում:

Միաժամանակ նշենք, որ մարդկանց մեծ հոսքի պատճառով որոշակի դանդաղել է երևթևեկության ընթացքը: Կոչ ենք անում և հորդրում զերծ մնալ ոստիկանության ծառայողներին անհարկի թիրախավորելուց»:

Նկատենք՝ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մենահամերգին 40 հազարից ավելի տոմս է վաճառվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ