Օգոստոսի 19-ից Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։

Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։

Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Վարորդներին հորդորում ենք շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ