ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ կամ անջատումներ չկան. Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի էջում օգոստոսի 16-ին հայտնել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 16.08.2025 թ. ժամը 19:30-ի դրությամբ, սկսած 09:30-ից, ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չեն եղել:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր ստորաբաժանումների մասնագետներին՝ իրենց մասնագիտական պարտավորությունները պատշաճ կատարելու և մեր քաղաքացիներին երաշխավորված, անխաթար էլեկտրամատակարարում ապահովելու համար։

Հ.Գ. Եթե կան բնակավայրեր կամ կոնկրետ հասցեներ, որտեղ ունենք էլեկտրաէներգիայի մատակարարման լոկալ բնույթի խաթարումներ (անջատումներ), խնդրում եմ այս գրառման տակ նշել հասցեն, որպեսզի պարզենք մեր դիսպետչերական (կարգավարական) ծառայության աշխատանքի արդունավետությունն ու ներառական գործիքակազմերի արդյունավետությունը»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ