![]()
ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրել է ․
Կարդում ու լսում ես «ընդդիմադիր» հատվածի կարկառուններին ու հասկանում, որ խաղաղությունն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը լուրջ հոգեբանական հետևանք է թողնում նրանց վրա։
Ակնհայտ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի խաղաղ զարգացումն ուղղակի սպառնալիք է նրանց քաղաքական գոյությանը։
Հիմա էլ հերթով «լուրջ կանխատեսումներ» են անում վաշինգտոնյան գործընթացի ենթադրյալ վտանգների մասին։
Հուսով եմ՝ նրանց կանխատեսումներ անելու ունակություններին ուշադրություն կդարձնեն հիդրոօդերևութաբանության կենտրոնում։
![]()