Քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է. Սիյարտո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարգանքի են արժանի գագաթնաժողովի անցկացման համար. քանի դեռ երկրների միջև բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է:

Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

Ըստ նրա՝ գաթնաժողովում ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ:

«Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների, երկխոսության և դիվանագիտական ուղիները բաց պահելու միջոցով։ Մենք՝ հունգարացիներս, պաշտպանում ենք այդ դիրքորոշումն արդեն 3,5 տարի՝ հանդես գալով Բրյուսելի և եվրոպացի ռազմատենչ քաղաքական գործիչների դեմ»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայումում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:

Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները:

Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ