Աշոցք համայնքում շարունակվում են սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը` աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Հարթաշեն և Մուսայելյան բնակավայրեր։

Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։

Համայնքի ղեկավարը հետևել է սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։

Ոլորտային պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ