Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, սահմանվել խափանման միջոց

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։

Իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մաս 4-րդ կետի՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հանցակցության հատկանիշներով։

Հիշեցնենք՝ դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ դատախազությունը քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն էր ներկայացրել։

2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ